Կկատարվի Հանրապետական մաղթանք Արցախի Անկախության տոնի առիթով. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել