Երևանի բազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 29-ին

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան, Շերամ փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական 1 Ավան, Համբարձումյան, Չերկաս, Ռուսթավի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը,

-ժամը 12:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4 Զանգ. 1 հատվածի, Գայի պողոտա 22-28 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:45-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մ.Բաղրամյանի 25-53 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Եղիազարյան, Պարսեղով, Լեվոնյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Ջիվանի, Միքայելյան 1, 3, Սեբաստիա 78-86, Արամ Մանուկյան 2-10 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 14:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել