Դալմայի այգիների 200 հա տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու ծրագիրը նախագծման փուլում է։
Այս մասին ներկայացվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանը կունանա հսկայական անտառ-այգի` Նյու Յորքի Կենտրոնական այգու հայեցակարգային տրամաբանությամբ։
«Երևանը կունենա մի հսակայան անտառ-այգի, նախադեպը չունեցող, չունենք նմանատիպ այգի Երևան քաղաքում և կարծում եմ երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը կդառնա։
Ես առաջարկում եմ մի քանի շաբաթ հետո անպայմանորեն քննարկել այս այգու կոնկրետ կոնցեպտը»,-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։