Դալմայի այգիների տարածքում Երևանը կունենա նախադեպը չունեցող հսակայան անտառ-այգի

Դալմայի այգիների 200 հա տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու ծրագիրը նախագծման փուլում է։

Այս մասին ներկայացվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Երևանը կունանա հսկայական անտառ-այգի` Նյու Յորքի Կենտրոնական այգու հայեցակարգային տրամաբանությամբ։

«Երևանը կունենա մի հսակայան անտառ-այգի, նախադեպը չունեցող, չունենք նմանատիպ այգի Երևան քաղաքում և կարծում եմ երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը կդառնա։

Ես առաջարկում եմ մի քանի շաբաթ հետո անպայմանորեն քննարկել այս այգու կոնկրետ կոնցեպտը»,-ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել