Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ. Պուտինը՝ Պրիգոժինի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են Embraer ավիաաղետում։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ինչ վերաբերում է ավիավթարին, ապա առաջին հերթին ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին: Դա միշտ է ողբերգություն», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Եվգենի Պրիգոժինը դժվարին ճակատագրի տեր մարդ էր և մի քանի լուրջ սխալներ թույլ տվեց իր կյանքում, բայց միևնույն ժամանակ նա հասավ ընդհանուր գործի համար անհրաժեշտ արդյունքների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ՝ սկսած 1990-ականների սկզբից: Նա ծանր ճակատագրի տեր մարդ էր: Եվ նա հասավ այն արդյունքներին, ինչին պետք էր՝ և՛ իր համար, և՛ երբ ես նրան խնդրեցի ընդհանուր գործի համար»,- իր հիշողություններով կիսվել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Զոհվածների թվում է Եվգենի Պրիգոժինը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել