Հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ից Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տարել 34-ամյա Գոռ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել