Կիևին նոր զենքի մատակարարումը միայն կսրի իրավիճակը Ուկրաինայի համար և կբորբոքի հակամարտությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24 հեռուստաալիքի եթերում։ Գրում է РИА Новости-ն։
«Հետևաբար, ռազմի դաշտում հնարավոր փոփոխության տեսանկյունից, նոր սպառազինության մատակարարումը ոչինչ չի տա, դա միայն կսրի իրավիճակը, ավելին, կսրի ուկրաինական կողմի համար, և դա էլ ավելի կթեժացնի հակամարտությունը։ Եթե որևէ մեկն այս ամենով հետաքրքրված է, իսկ դատելով ամենից, հետաքրքրվածներ կան, ապա դա լավագույն տարբերակն է իրականացնել խնդիրը՝ շարունակել հակամարտությունը, նոր զինամթերք մատակարարել»,-ասել է Պուտինը։