Էրդողանը խոսում է Վիլնյուսում ծայրահեղ կարևոր որոշումների կայացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 12-ի Twitter-յան գրառմամբ ամփոփել է Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:

Մասնավորապես գրել է. «Գագաթնաժողովը կարևոր նշանակություն ունեցավ ահաբեկչության դեմ պայքարի, մեր եվրաանդամակցության, մեր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման հարցում նոր սկզբնակետեր գտնելու և ծայրահեղ կարևոր որոշումներ կայացնելու համար»:

Բացի այդ Էրդողանը հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում ավելի կամրապնդվեն:

Նա նաև ընդծել է, որ շարունակելու են բոլոր հարթակներում պաշտպանել իրենց երկրի շահերն ու թուրք ազգի իրավունքները:

«Մոտ ապագյում բոլորս միասին ականատես կլինենք, թե ինչպես է յուրաքանչյուր զարգացման պարագայում աճում Թուրքիայի դերը, կշիռը և ազդեցությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը ընթանում էր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հուլիսի 11-ից 12-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել