Մինչև 36 ժամով Երևանի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 29-ին՝

ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան, Փափազյան, Գուլակյան, Վաղարշյան, Գյուլբենկյան, Սոսեյի, Սոսեյի 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաղրամյան, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Աղբյուր Սերոբի, Խնկո Ապոր, Բրայսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների գազամատակարարումը,

հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան, Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Շիրազի, Կոմիտասի, Լերմոնտովի, Արարատյան, Սահմանապահների, Ջիվանու, Թումանյան փողոցների և հարակից նրբանցքների, Նորավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը,

հունիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել