Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հունիսի 25-ին, ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Ascend Armenia Bikepacking Race 2023 մրցույթ-նախագիծը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հեծանվավազքով պայմանավորված՝ մինչև ժամը 12:00-ն մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։

Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել