ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հալկիդիկի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական Գլխավոր վեհաժողովի  աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն) գործուղել ՈւՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ եւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե ՖԵԴՈՍԵԵՎԱՅԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ Ս. Գաբրիելյանի եւ Ա. Ֆեդոսեեւայի գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.   Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել