Մի շարք հանրային գործիչներ միացել են` ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և այլ քաղբանտարկյալների

Ի պաշտպանություն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնություն է սկսվել։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյեսբուքյան իր էջում գրել է․

«Ներկայացնում ենք ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ մեր նախաձեռնությանը այս պահին միացած հանրային գործիչների ոչ ամբողջական ցուցակը։ Ցուցակը կհամալրենք այսօր երեկոյան։

1. Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան – Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ
2. Արթուր Մարտիրոսյան – կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու
3. Արթուր Աթանեսյան – ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
4. Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
5. Արթուր Խաչիկյան – ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր
6. Գևորգ Դանիելյան – իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան
7. Աղասի Միքայելյան – Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
8. Վարդան Պողոսյան – Միջազգայնագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ
9. Վարդան Արամյան – Հանրային ֆինանսների խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար
10. Դավիթ Անանյան – «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար
11. Արփինե Հովհաննիսյան – ՀՀ արդարադատության նախկին նախարար
12. Ավետիք Իշխանյան – Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան
13. Միքայել Մալխասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
14. Վահե Դավթյան – քաղաքական գիտությունների դոկտոր, «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հ/կ նախագահ
15. Թևան Պողոսյան – քաղաքագետ, հասարակական գործիչ
16. Հովհաննես Գրիգորյան – սոցիոլոգ
17. Էդգար Ղազարյան – ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
18. Սուրեն Սարգսյան – քաղաքագետ
19. Վահե Հովհաննիսյան – «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
20. Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ
21. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն
22. Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր
23. Սպարտակ Սեյրանյան – հանրային գործիչ
24. Աննա Իսրայելյան – լրագրող
25. Կարեն Քոչարյան – քաղաքական վերլուծաբան
26. Վիգեն Հակոբյան – քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան
27. Նարեկ Գալստյան – 24News.am-ի տնօրեն
28. Կարպիս Փաշոյան – լրագրող
29. Ռուբեն Մխիթարյան – պրոդյուսեր, հանրային գործիչ
30. Ռոբերտ Հայրապետյան – իրավաբան
31. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար
32. Արմեն Մինասյան – քաղաքագետ
33. Վարուժան Գեղամյան – թյուրքագետ
34. Սերգեյ Մելքոնյան – արևելագետ
35. Էդգար Էլբակյան – քաղաքագետ
36. Կարեն Իգիթյան – կովկասագետ
37. Գառնիկ Դավթյան – ադրբեջանագետ
38. Սամվել Չախալյան – «Բիզնես 24»-ի տնօրեն
39. Հրանտ Միքայելյան – քաղաքագետ, տնտեսագետ
40. Նարեկ Մարգարյան – երգիծաբան
41. Հովհաննես Մանուչարյան – Groong պոդքաստի համահիմնադիր
42. Ավետ Ադոնց – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
43. Կարեն Վրթանեսյան – ռազմական փորձագետ
44. Գեղամ Մանուկյան – ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
45. Ֆադեյ Չարչօղլյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
46. Ալիսա Գևորգյան – լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր
47. Խորեն Մարդոյան – Համայնքային հասարակական գործիչ (Կանադա, Տորոնտո)
48. Աննա Մնացականյան – Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն
49. Վահագն Մելիքյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
50. Աշոտ Մինասյան (Երկաթ) – ռազմական գործիչ
51. Մհեր Մկրտչյան – կինոռեժիսոր
Ստորագրահավաքը բաց է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Նշենք, որ հունիսի 16-ին, կեսօրից հետո հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է Արմեն Աշոտյանին 2 ամսով կալանավորել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել