Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան․ Աշոտ Փաշինյան

Վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին որևէ մեկը չի համոզել և ինքն իր կամքով է նստել զոհված զինծառայողի մոր ավտոմեքենան։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Փաշինյանը։

Նա նշեց, որ առևանգումը սկսել է այն պահից, երբ փորձել է իջնել մեքենայից, իսկ տիկին Գայանեն թույլ չի տվել։

«Հարցը վախենալը չէ։ Հարցը գիտեք ինչումն է, ես տիկին Գայանեին այդ պահին ասել եմ, շատ հարգանքով, շնորքով, առանց որևէ ագրեսիայի, առանց որևիցե ինչ-որ բաների, ասել եմ՝ հարգելի տիկին Գայանե, այսքան ժամանակ չի եղել իրավիճակ, երբ դուք փորձեք կապնվել իմ հետ ու տիկին Գայանեն չի փորձել, դատարանում ներկա գնտվողներից ոմանք փորձել են, ես իրենց հետ կապի մեջ եմ եղել․ չի եղել իրավիճակ, որ ինչ-որ մեկն իմ համար ուզենա ու չունենա, ինճ-որ մեկն ուզի ինձ հանդիպի ու չհանդիպի, ուզենա խոսել ու չխոսի։

Ըստ էության, ես ասել եմ՝ շատ բարի, տիկին Գայանե, բայց իմ կամքից անկախ ինչու՞ եք հիմա ինձ տանում Եռաբլուր, վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեքհանդիպելու՝ կհանդիպենք, եթե կարիք ունեք՝ Եռաբլուրում կքննարկենք, բայց ինչ վերաբերում է այս պահին, ես այս պահին չեմ ուզում գալ Ձեզ հետ Եռաբլուր, առաջինն այն պատճառով, որ դուք առանց իմ կամքը հարցնելու ինձ ասում եք՝ գնում ենք այ այստեղը։ Մինչ այդ տիկին Գայանեն ինձ ասում է՝ նստենք մեքենան՝ զրուցելու»,-մանրամասնեց Աշոտ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել