Ադրբեջանական բանակն ականանետ է կիրառել․ Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջաական կողմը ականանետ կիրառում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել