Ռուսաստանը հավատարիմ է մնում Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման դիրքորոշմանը։ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից: Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը այս հարցում, երբեք: Եվ դուք գիտեք, որ մեր հայ ընկերների և Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք մնում հենց այս դիրքորոշումներին՝ ամեն ինչ պետք է համապատասխանի մեր եռակողմ հայտարարության ոգուն և տառին, և մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվում»,- ասել է նա։