Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք հեռացնել Արցախը հանձնողներին․ Հայկ Մամիջանյան

«Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական տարբեր մայրաքաղաքներում հայտարարել է արդեն առանց ակնարկների, արդեն ուղիղ, բաց տեքստով, որ իր կողմից բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,-խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը․ «Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ. առաջին՝ ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է, այսինքն Հայաստանի մահվան դատավճիռը, երկրորդ՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»։

Հայկ Մամիջանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներին. «Նրանց պայմանական բաժանեք երկու հատվածի. Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ, այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ և այլն։ Բարդ է այդ մարդուն համոզել ինչ-որ մի բան, ինչն ինքը չհասկանալու համար գումար է ստանում։ Երկրորդ՝ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռևս խաբված են, որոնք դեռևս հավատում են Փաշինյանի ասածներին»։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել