Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. Կազմակերպել 2023 թվականի մայիսի 30-ից հունիսի 2-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ ԳԱՎԱՆԻ եւ ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Տատյանա ՏԵՐՄԱՉԻՉԻ ընդունելությունը:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: