ԱՄՆ դեսպանատան զգուշացումն ու հորդորը՝ «գրին քարտի» խաղարկության արդյունքների վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է․

«Զգուշացե՛ք խաբեությունից։

DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։ Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում»։

Iravaban.net-ը դեսպանատնից նաև տեղեկանում է, որ ԱՄՆ Բազմազանության վիզայի ծրագրով («գրին քարտ») ընտրվելը դեռ հարցազրույցի վիզայի երաշխիք չէ։

«Որպեսզի հնարավորինս շատ վիզաներ տրամադրվեն, առկա վիզաների քանակից ավելի շատ մասնակիցներ են ընտրվում»,-հայտնում են դեսպանատնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել