Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը օրինականացրեց ադրբեջանական մաքսակետը․ Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովն իր հերթական քառօրյան է սկսել և քննարկում է հետևյալ նախագծերը՝ գիտական, գիտատեխնիկական գործունեության, սնանկության և այլ հարցերի շուրջ, այնինչ ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, այնինչ Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով ու զայրույթով ականատես էին լինում ՀՀ իշխանությունների լռության պայմաններում, թե ինչպես է շարունակում ադրբեջանական կլանումը և օկուպացիան։ Գաղտագողին այն է, երբ որ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը ասում է քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։

Գաղտագողին՝ Արցախի Հանրապետության արցախահայությունը Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն անվանելու հարցն է, գաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին այդ մաքսակետով տանել-բերելով ու ամբողջ աշխարհին հայտարարելով, որ սահմանները կարող ենք նորմալացնել»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը գնում է Ադրբեջանի հետ բանակցությունների, որով շաղկապում է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել