Պարեկները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները հունվարի 29-ին Ախուրիկ բնակավայրի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարեկները մեքենայի հետևի նստելատեղին նկատել են որսորդական հրացանի նմանվող առարկա: Արևադաշտ գյուղի բնակիչ վարորդը հայտնել է, որ այն «ՄՑ-2112» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան է, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնախցիկի ստուգման ժամանակ պարեկները նկատել են որսորդական հրացանի նմանվող ևս մեկ առարկա: Սարդարապատ գյուղի բնակիչ ուղևորը հայտնել է, որ այն «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան է, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է նաև, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում որսորդական հրացանի 65 փամփուշտ կա:

36-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Ախուրյանի բաժին:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել