Ակտիվիստի պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Օրեր առաջ համացանցում տարածված լուսանկարի համաձայն՝ ոստիկանը համաբուրում է քաղաքացիական ակտիվիստ կնոջ պարանոցը:

Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի:

Լուսանկարը՝ 168.am-ի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել