Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master’s Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Կրթաթոշակը ներառում է՝
- ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում),
- թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,
- կրթաթոշակ կեցության ծախսերի համար,
- հետազոտական ծախսեր,
- առողջության ապահովագրություն և այլ ծախսեր:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան առցանց համակարգում (Online Application System)՝ անցնելով https://pepp.hass.tsukuba.ac.jp/admission/ հղմամբ, որտեղից կարելի է ստանալ նաև առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 27-ն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: