Ուկրաինական գերությունից ազատվել է ռուս զինծառայողների ևս մեկ խումբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Հունվարի 8-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 50 ռուս զինծառայողներ»,-ասված է հաղորդագության մեջ։
Նշվում է, որ նրանց մահացու վտանգ է սպառնացել։
Բոլորը կտեղափոխվեն Մոսկվա բուժման նպատակով։ Հայտնում են, որ նրանք ստանում են հոգեբանական աջակցություն։
Նոր տարվա սկզբից սա գերիների առաջին փոխանակումն է։ Մինչ այս Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին հայտնել էր գերիների վերադարձի մասին, և ազատ էր արձակվել 82 մարդ։