«Միևնույնն է, հեռացվելու ես»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ:

«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,-ասվում է հայտարարության մեջ:

Բագրատ Սրբազանը կոչ է արել ՆԳ նախարարին ու ոստիկանապետին չծառայել ուրացողներին ու դավաճաններին։

«Մեզ ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է։ Չարի՛ք, հիշիր ասածներս, կգնաս Թուրքիա մեծավորիդ հետ կխոսես, թե՝ եղբորդ, միևնույնն է, հեռացվելու ես»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել