Արդեն որերորդ դեպքն է, երբ անորոշ ժամանակով և անհասկանալի պատճառաբանություններով մեր հայրենակիցներից պարզապես խլվում են մեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Ինչպես գիտեք, օրեր առաջ վարչակարգի պարագլխի հրամանով ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն և ՊՊԾ-ն ուղևորվել էին գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Նույն վայրից՝ առանց որևէ հիմնավորման, բերման էր ենթարկվել 45 քաղաքացի, այս մասին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ուլնեցի փողոցից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ մեքենաներ, որոնք առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։

Արդեն որերորդ դեպքն է, երբ անորոշ ժամանակով և անհասկանալի պատճառաբանություններով մեր հայրենակիցներից պարզապես խլվում են մեքենաները։
Անթույլատրելի համարելով նման գործելաոճը՝ ավտոմեքենաների սեփականատերերի հետ պատրաստվում եմ այցելել հատուկ պահպանվող տարածք, ինչպես նաև՝ գրությամբ դիմել ՀՀ ՆԳՆ-ին՝ պահանջելով հստակ պարզաբանում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել