«Մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին»․ Սամվել Կարապետյանի կնոջ ուղերձը

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանն ուղերձ է հղել.

«Ես՝ Էթերի Կարապետյանս, այս ուղերձով ցանկանում եմ հստակ ասել՝ մեր ընտանիքը միշտ եղել է, կա և կլինի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին։

Մենք երբեք չենք շեղվել մեր արժեքներից։ Անկախ ժամանակներից, մենք գործել ենք լուռ, բայց հետևողական՝ օգնելով և կառուցելով։ Մենք մեր նվիրումն ու հավատքը չենք դնում ցուցադրման, բայց երբ փորձ է արվում խեղաթյուրել մեր նպատակներն ու գործը, լռելը դառնում է անթույլատրելի։

Սամվելը երբեք չի եղել կործանման կամ բռնության կողմնակից։ Նա միշտ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար միջնորդի դեր է կատարում, որովհետև հավատում է խաղաղությանը։ Նրա ներդրումները, բարեգործական ծրագրերը, և համառորեն Հայաստանը հզորացնելու ցանկությունը խոսում են նրա արժեքների մասին ավելի շատ, քան ցանկացած խոսքեր։

Մենք չենք վախենում ճշմարտությունից։ Բայց մենք պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն։

Որևէ ճնշում, որևէ վախ, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա, այլ վաղվա սերունդների առջև։

Թող Աստված պահի մեր ժողովրդին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել