ԱՆ գլխավոր քարտուղարի հրամանով ՔԿԱԳ գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետ է նշանակվել

Արդարադության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը դեկտեմբերի 20-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-10) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի եզրակացությունը և Ա. Մովսիսյանի դիմումը, հրամայում եմ․

Արա Ֆրունզի Մովսիսյանին 2022 թվականի դեկտեմբերի 21-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-10) պաշտոնում։

Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»։

Լուսանկարում՝ Սիրվարդ Գևորգյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել