Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կորցրած անասունների համար փոխհատուցում է հատկացվել

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2037-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին «Այլ նպաստներ» բյուջեից» հոդվածով հաստատված գումարից 13․118․000 դրամը, որպես կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով փոխհատուցում, շահառու ֆիզիկական անձանց հետ կնքված համաձայնագրերի հիման վրա, հատկացնել հետպատերազմյան և 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժածներին՝ համաձայն հավելվածի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել