Ռուսաստանի նպատակը ռուս ժողովրդին համախմբելն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված արդյոք վտանգավոր գծի են մոտենում, ասել է, որ դա այնքան էլ վտանգավոր չի համարում, իսկ Ռուսաստանը գործում է քաղաքացիների շահերից ելնելով։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Դե, ես չեմ կարծում, որ դա այդքան վտանգավոր է, ես կարծում եմ, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը, և մենք պարզապես այլ ելք չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին, բայց մենք պատրաստ ենք այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ բանակցել որոշ ընդունելի արդյունքների շուրջ, բայց ոչ թե մենք ենք հրաժարվում բանակցություններից, այլ նրանք և դա նրանց գործն է»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է ապահովել, որ ծագող բոլոր վեճերը լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

«Բայց ցավոք սրտի հակառակ կողմն այլ կերպ էր տրամադրված։ Մեզ ստիպեցին տեր կանգնել մարդկանց, ովքեր ապրում են այս տարածքներում, մենք պետք է աջակցեինք ղրիմցիների ընտրությանը, ամեն ինչ սկսվեց սրանից։ «Բաժանիր, որ տիրես»՝ նրանք միշտ փորձել են դա անել, հիմա էլ են փորձում, բայց մեր նպատակն այլ բան է՝ համախմբել ռուս ժողովրդին»,-ասել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել