Քննարկում են ունեցել Զելենսկին և Էրդողանը

Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ես շարունակեցի երկխոսությունը նախագահ Էրդողանի հետ։ Մենք քննարկել ենք հետագա աշխատանքը և «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը»,- գրել է Զելենսկին Twitter-ում:

Նշվում է, որ Ուկրաինան նախատեսում է հացահատիկով բեռնված` առնվազն 60 նավ ուղարկել աղքատ երկրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել