Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում դեկտեմբերի 1-ին և 4-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 27-ին, 28-ին, 30-ին, Գյումրիում՝ նոյեմբերի 28-ին, 29-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 28-ին, 29-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել