Մոսկվան Ամանորը կտոնի առանց հրավառությունների և փողոցային համերգների

Մոսկվայի ավելի քան 300 հազար բնակիչ առցանց հարթակում քվեարկել է, թե ինչպես է ցանկանում նշել Նոր տարին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից:

«Քվեարկածների ավելի քան 80%-ը կողմ են եղել տոնական միջոցառումներին և քաղաքի ձևավորմանը»,-իր միկրոբլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Քաղաքապետի ներկայացմամբ՝ 52%-ն առաջարկել է այս տարի զերծ մնալ զանգվածային համերգներից: «Շնորհակալություն, ընկերնե՛ր, ձեր որոշումը կիրագործվի»,-գրել է Սոբյանինը:

Հրավառություններ չեն լինի: ՌԴ մայրաքաղաքը տոնը կնշի լուսավոր և զարդարված, սակայն առանց ավելորդությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել