Հնդկական Bharat Forge ընկերության դուստր կազմակերպությունը 155 մլն ԱՄՆ դոլարով Հայաստանին կվաճառի 155 մմ տրամաչափի հրետանային ինքնագնաց կայանքներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում հնդկական Business Standard պարբերականի հրապարակումից:
Ըստ հրապարակման՝ արտահանման պատվերը պետք է կատարվի երեք տարվա ընթացքում: