Նախագահը Մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Ավետիսի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել