ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեությունը:
Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Կասեցման համար հիմք են ծառայել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի այն պահանջների խախտումները, որոնք վերաբերում են սանտարահիգիենիկ նորմերին:
Մասնավորապես՝ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ՝ լվացվող նյութերից, լվանալ և ախտահանել հնարավոր չէ, տարածքը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: