ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները, ինչը պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։
Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները. ակնհայտ է, որ սա պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։
Հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»,-գրել է նա: