Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները, ինչը պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։

Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի իր խախտումները. ակնհայտ է, որ սա պատրվակ է ստեղծում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։

Հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել