Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
«Ես վախենում եմ հայերի համար: Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը նավթ չունի ու ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց: Երբ այցելել եմ Երևան, գնացել եմ երկու մանկատուն, որտեղ հայ մանուկները ծնողազուրկ էին, որովհետև նրանց սպանել էին ադրբեջանցիները: Աշխարհը ոչինչ չասաց, նրանք ունեին նավթ», – գրել է նա։