ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները գործուղվել են Վայոց ձորի մարզ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղվել են Վայոց ձորի մարզ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նպատակն է՝ ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել