Թեմա չունենալով՝ հնարել են նոր թեմա, որը սուտ է. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Կարգին հաղորդումը» հիշեցի: Ասում է՝ պապի ջան, քեզ ինչու են բանտարկել: «Մուտ****շիկ եմ բալա ջան, լավ մուտ*տ եմ անում»:

Պարզվում է Օհան Արմինյանի լրագրողները նաև մաթեմատիկայից են լուրջ կաղում: Թեմա չունենալով՝ հնարել են նոր թեմա, որը սուտ է:

Արմինյանի լրագրողն ասում է, որ 2021 թվականի փետրվարից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել է: Իբր մինչև փետրվար եղել է մեկ տեղակալ, իսկ փետրվարին Արսեն Թորոսյանը նշանակել է նոր տեղակալ, իսկ ես այդ թիվն ավելացրել եմ ևս երեքով: Իրականում շատ վաղուց աշխատակազմի ղեկավարը ունեցել է երեք տեղակալ: Երբ ես եմ նշանակվել, եղել է չորս տեղակալ: Ես տեղակալների թիվն ավելացրել եմ միայն մեկով, այն պարզապես թափուր էր:

Ու այս ամենն Օհանն անում է այն պատճառով, որ դատի եմ տվել այս դեղին թերթոնին:

Հ.Գ. Այս գրառումն արեցի, որ իմանաք, թե ինչու է Օհանը ակտիվացել իմ թեմայով: Հա, մոռացա, նաև ՔՊ վարչության ընտրություններ են առջևում»,-գրել է նա ու լուսանկար հրապարակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել