«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի  հետևանքով տուժած տնտեսվարողները չեն փոխհատուցվի. նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի  հետևանքով տուժած տնտեսվարողներին փոխհատուցելու վերաբեյալ հարցին:

«Ինչումն է խնդիրը. եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, և այդ ծառայությունը հասանելի է ու շատ մարդիկ անում են դա, ապահովագրում են իրենց տարածքը, գույքը, բնականաբար այդ դեպքերում հատուցելի կլիներ վնասը: Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ եթե գործարարը նման ռիսկերը հաշվի չի առնում, ապա Կառավարությունն անելիք չունի:

Նա նշեց, որ Հայաստանի բիզնեսները պետք է սովորեն՝ աշխատել բարձր ստանդարտներով և չակնկալեն, որ իրենց վնասները պետք է փոխհատուցի Կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել