Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Օգոստոսի 22-ին, ժամը 19։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին այրվում է բեռնատար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի խցիկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել