Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր և հրավիրում է հետաքրքրված մասնագետներին դիմել ռեեստրում ընդգրկվելու համար։
Մասնագետների ռեեստրը բաղկացած է երկու բաժնից, որոնցում կարող են ընդգրկվել՝
Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ, որոնք պետք է ունենան՝
- բարձրագույն բժշկական կրթություն՝ բակալավր, օրդինատուրա (պարտադիր),
- առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
- թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
- համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ: /Ցանկը՝ տե՛ս հավելված 1/
Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ, որոնք պետք է ունենան՝
- համապատախան բարձրագույն կրթություն բակալավր (պարտադիր) կամ որակավորում, մագիստրատուրա (կդիտվի որպես առավելություն),
- առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
- թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
- հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
- համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ: /Ցանկը՝ տե՛ս հավելված 2/
Մասնագետների ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու հետաքրքրվածություն ունեցող բոլոր մասնագետները պետք է՝
- գրանցվեն այդ նպատակով ստեղծված մասնագետների հաշվառման հարթակում,
- անցնեն վերապատրաստում և հաջողությամբ հանձնելով քննություն՝ ստանան համապատասխան վկայական՝ որպես մասնագետների ռեեստրում ընդգրկվելու և գնահատող հանձնաժողովներում աշխատելու իրավունք ունեցող անձ։
Պետական ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու իրավունք ունեցող անձանց հետ կկնքվեն պայմանագրեր։
Մասնագետների հաշվառման հարթակում նախորդ տարիներին գրանցված կամ վերապատրաստում անցած մասնագետները նույնպես պետք է լրացնեն իրենց տվյալները հաշվառման հարթակում և անցնեն վերոնշյալ 3 փուլերը, եթե ցանկանում են հետագայում ընդգրկվել մասնագետների ռեեստրում։
Մասնագետների դիմումների հաշվառման հարթակում գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով` https://bit.ly/3c3t60s:
Գրանցման ընթացակարգի վերաբերյալ տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3PEZIeK
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-56-43-80, 010-52-17-61 հեռախոսահամարներով կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ․ փոստին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՑԱՆԿ
Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետների
18 տարեկանից բարձր | մինչև 18 տարեկան |
1. Օրթոպեդ 2. Վնասվածքաբան 3. Ակնաբույժ 4. Սրտաբան 5. Քիթ-կոկորդ-ականջաբան 6. Նյարդավիրաբույժ 7. Հոգեբույժ 8. Էնդոկրինոլոգ 9. Վիրաբույժ 10. Նյարդաբան 11. Թերապևտ 12. Արյունաբան 13. Գաստրոէնտերոլոգ 14. Նեֆրոլոգ երիկամաբան 15. Ուռուցքաբան 16. Մաշկաբան 17. Ռևմատոլոգ 18. Ուռոլոգ 19. Թոքաբան |
1. Մանկաբույժ 2. Մանկական օրթոպեդ 3. Մանկական վնասվածքաբան 4. Մանկական ակնաբույժ 5. Մանկական սրտաբան 6. Մանկական նյարդաբան 7. Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան 8. Մանկական նյարդավիրաբույժ 9. Մանկական հոգեբույժ 10. Մանկական ներզատաբան 11. Մանկական վիրաբույժ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՑԱՆԿ
Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների
Հոգեբան |
Կինեզոլոգ |
Էրգոթերապիստ |
Լոգոպեդ |
Տիֆլոմանկավարժ |
Սուրդոմանկավարժ |
Օլիգոֆրենոմանկավարժ |
Սոցիալական մանկավարժ |
Մանկական հոգեբան |
Հատուկ մանկավարժ |
Սոցիալական աշխատող |