Գիշերային ակումբում երկու երիտասարդ է դանակահարվել․ ոստիկանություն

Օգոստոսի 21-ին, ժամը 06.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 և 30 տարեկան երկու երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում Իջևանի Երևանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են: Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջևանցի 33-ամյա մի երիտասարդ և խոստովանել արարքը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել