Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել