Ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին: 

Ւնչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, տուժածին տեղափոխել են Երևան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:

Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել