«Մեծ յոթնյակը» կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ ցանկանում է օգտագործել հաջորդ շաբաթ Բավարիայում կայանալիք G7 գագաթնաժողովը՝ Ուկրաինայի երկարաժամկետ հեռանկարները քննարկելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Associated Press-ը։

«Մենք ցանկանում ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ռուսաստանի նախագահի հաշվարկները չաշխատեն։ Պուտինը հույս ունի, որ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին, երբ նա գրավի բավականաչափ հող, և միջազգային հանրությունը վերադառնա բնականոն գործունեությանը։ Դա պատրանք է»,- ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերի խոսքով, Կիևում գտնվելու ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, իտալացի, ֆրանսիացի և ռումինացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինային զենքի, մասնավորապես՝ զինամթերքի և հրետանու հետագա մատակարարումների հարցը:

Գերմանիայի կանցլերն ասել է, որ բոլոր չորս առաջնորդներն էլ պաշտպանում են Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և հույս ունի, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության խորհրդի գագաթնաժողովում բոլոր առաջնորդները կաջակցեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել