Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը, հարստացնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Որոշել ենք վերափոխման ենթարկել շարման կառուցվածքը և մարտավարությունը, միաժամանակ կապիտալացնել բոլոր մեր ձեռքբերումները։
Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ՝ կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններում։ Կադրային ներուժը ընդլայնելու, նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով շարժումն ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։
Նրա խոսքով՝ պայքարը շարունակվում է որոշակի փոփոխություններով։ Կլինեն փողոցային ակցիաներ, քննարկումներ, կլինեն երթեր և փողոցային ակցիաներ։
Մարզերում խորհուրդներ կձևավորվեն։ Շարժման մասնակիցների իրավունքների հետևողական աշխատանք։
«Փողոցային պայքարը շարունակվում է որոշակի փոփոխություններով, դրան զուգահեռ՝ գիշեր-ցերեկ աշխատանքներ ենք տանում, որ շարժումը ձևավորվի նաև Արցախում և սփյուռքում։ Պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է շատ արագ և օպերատիվ արձագանքի, հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24-ժամյա ռեժիմին։ Հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ից հետո լրանում է դրա պաշտոնավարման մեկ տարին։ Պետք է նախապատրաստենք լուրջ աշխատանք։ Առաջինը, պաշտոնանկության հիմքերի ամբողջացում, իրավական, քաղաքական, դրա համաժողովրդական պահանջի դրսևորում և երկրորդ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն»,-ասաց նա։