Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգը

Վաղը ժամը 10:00-ին բոլոր մեր քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ամփոփելիս ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Հրավիրում ենք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս օրերի ընթացքում վնասվածքներ են ստացել, բռնությունների են ենթարկվել, ձերբակալվել են և այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք այս պահին գտնվում են կալանքի տակ: Վաղը երթով կշարժվենք դեպի ԵՄ-ի ներկայացուցչություն և հստակ փաստերով կներկայացնենք այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել մեր երկրում: Պահանջելու ենք, որպեսզի նրանք տան համապատասխան գնահատական:

Հանդիպումներ ենք պահանջելու նաև մեր երկրում հավատարմագրված տարբեր դեսպանությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնենք մեր երկրում ստեղծված իրավիճակը, մեր պահանջները, շարժման առաջնահերթություններն ու սկզբունքները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վաղը հանրահավաք չի լինելու, բայց երեկոյան լինելու է մշակութային ծրագիր, որին կարող են մասնակցել քաղաքացիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել