Տանից դուրս եկա ու չհասցրի հասնեմ մեքենայիս․ Էջմիածնում վաղ առավոտյան մի խումբ անձինք են բերման ենթարկվել

08:20-ի սահմաններում տանից դուրս եկա ու չհասցրի հասնեմ մեքենայիս, 3 ոստիկաններ ինձ բերման ենթարկեցին՝ զենք, զինամթերք կրելու կասկածանքով։ Այս մասին պատմում է «Դիմադրություն» շարժման մասնակից, ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ խուզարկություն է իրականացվել, փաստաթղթերն են ուսումնասիրվել և ոչինչ չի հայտնաբերվել։ Ավետիսյանը նշում է, այսօր այլ մարդիկ էլ են բերման ենթարկվել։

«Մեր տղաներից մեկին տարել էին, երբ նա հողամասում գործ էր անում։ Էդ մարդը վաղ առավոտյան գնացել էր հողամաս, որ գործ աներ, հողամասից էդ շորերով վերցրել, տարել էին բաժին։ Մեզ պահեցին մոտ 3 ժամ, կազմեցին բոլոր թղթերը»,-պատմում է ակտիվիստը։

Ավետիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այնքան է վախենում, որ A կետից B կետը գնալու համար ստիպում է ոստիկանությանը մարդկանց առևանգել, տանել պահել, որ կարողանա հանգիստ տեղաշարժվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել